Վարդանյանների մտերիմ ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարվել է մանդատից

Վարդանյանների մտերիմ ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարվել է մանդատից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տավուշի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել խորհրդարան։

Ավալյանը նախքան ընտրվելը երկար տարիներ աշխատել է Վարդանյանների ընտանիքին պատկանող Գրանդ Հոլդինգի ընկերություններում՝ ֆինանսական պատասխանատու պաշտոններ ստանձնելով։ Վարդանյանների ընտանիքը միացել էր ընդդիմության շարժմանը։

Ավալյանը ժամանակ ունի՝ հետ վերցնել դիմումը։ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ ասվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Մայիսի 8-ին ԱԺ-ում հերթական անգամ կայանալու է վարչապետի ընտրությունը․ մայիսի 1-ին ընտրությունները տապալելուց հետո ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին պետք կլինի առաջադրելու համար հավաքել պատգամավորների 1/3-ի ձայները։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---