ՀՀ ՊՆ. Պետք է ապահովել զինպետհամարանիշներով մեքենաների տեղաշարժերը![]() 2 մայիսի 2018 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ, ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ ՊՆ-ն և Զինված ուժերը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել երկրի պաշտպանությունը: «Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին», ասվում է հայտարարության մեջ: Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները: Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |