Գյումրեցիները մտել են քաղաքապետարանի շենք![]() 2 մայիսի 2018 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին գյումրեցիները մտել են քաղաքապետարանի շենք ու պահանջում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դուրս գա և միանա իրենց: Բալասանյանը քաղաքապետ է դարձել ՀՀԿ ցուցակով, բայց տարիներ առաջ նա ԲՀԿ անդամ էր, ինչպես նաև նախորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր: Գյումրիի որոշ դպրոցների և բուհերի աշակերտներն ու ուսանողները դասադուլ են անում: Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները: Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |