Փաշինյանը կմտածի վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին![]() 2 մայիսի 2018 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կմտածի ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին: Մայիսի 2-ին, պատասխանելով երկրորդ անգամ առաջադրվելու հնարավորության մասին Reuters գործակալության հարցին, Փաշինյանն ասել է. «Կմտածենք և կքննարկենք»: Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ անհնազանդության զանգվածային գործողությունները շարունակվելու են: «Մենք չենք հանձնվի»,-ասել է Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք կշարունակենք գործադուլն ու անհնազանդությունը»,-ասել է նա: Փաշինյանը չի բացառել, որ եթե խորհրդարանն արձակեն, իր ղեկավարած շարժումը կարող է բոյկոտել ընտրությունները: Սակայն, նա հավելել է, որ նման որոշում դեռ չի կայացվել: «Չեմ կարող ասել հիմա...Ամեն ինչ կախված կլինի կոնկրետ իրավիճակից»,-ասել է նա: ԱԺ-ն երկրորդ անգամ քվեարկության կդնի վարչապետի ընտրության հարցը մայիսի 8-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |