Բաբլոյանը խնդրում է դադարեցնել պատգամավորների ծաղրը![]() 2 մայիսի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Երևանում բողոքի ցույցերի վերաբերյալ, որտեղ հայտարարել է, որ պատգամավորների նկատմամբ իրականացվում են «աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը»: Մայիսի 2-ին որոշ ՀՀԿ-ական պատգամավորների անունով թաղրման պսակներ են պատվիրվել, Շիրակ Թորոսյանի տան մուտքի մոտ, «Ազատության» հողորդմամբ, ակտիվիստները դրել են օճառ։ Փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի, ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի ու Արմեն Աշոտյանի տների պատուհանների տակ ցուցարարներ են հավաքվել, որոնք «Ամոթ» և «Դավաճան» են վանկարկում։ «Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը», - ասել է նա։ «Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից», - նշել է Բաբլոյանը։ Մայիսի 2-ին՝ ՀՀԿ կողմից ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության տապալումից հետո, բողոքի ցույցերը ՀՀ-ում նոր թափ առան․ ընդդիմությունը փակել է հարյուրովոր փողոցներ մարզերում ու Երևանում, երկաթուղին, սահմանային անցակետերն ու օդանավակայանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |