ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանին եւ Բաքվին քաղաքական փոխզիջումների կոչեր են անում 3 ապրիլի 2008 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ու Մինսկի խմբի համանախագահները համաձայնվել են շարունակել բանակցությունները «Հիմնական սկզբունքների» հիման վրա, հավելյալ քայլեր ձեռնարկել խաղաղ բանակցությունների ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Բուխարեստում: «Մենք ընդգծում ենք, որ կողմ ենք հանդես գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ կարեւորում ենք քաղաքական փոխզիջումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, որը պետք է որոշվի այդ տարածաշրջանի բնակչության կողմից: Միջնորդները ընդգծում ենք բարձր մակարդակով կողմերի հանդիպման անհրաժեշտությունը»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Բուխարեստում ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները հանդիպել են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |