Փաշինյան. 17:00-ին բացել բոլոր ճանապարհները և գալ Հրապարակ

Փաշինյան. 17:00-ին բացել բոլոր ճանապարհները և գալ Հրապարակ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժամը 17:00-ից բացել ճանապարհները և շարժվել դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին կմեկնարկի հերթական հանրահավաքը:

«Մենք ամեն րոպե սպասում ենք զարգացումների, լինեն դրանք լավ, կամ չլինեն, մենք այլ տարբերակներ ունենք»,- ասել է նա իր ֆեյսբուքյան հեռարձակման մեջ:

Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:

Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---