Երևանի Գինու օրերը հետաձգվում են![]() 2 մայիսի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի Գինու օրերը (Yerevan Wine Days) հետաձգվում են: Այդ մասին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները: Փառատոնը պետք է կայանար մայիսի 4-5-ին: «Սակայն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Yerevan Wine Days-ի կազմակերպիչները որոշել են հետաձգել միջոցառումը: Նոր ժամկետը կհրապարակվի առաջիկայում»,-ասել են «ԷվենթՏուրում»: Yerevan Wine Days-ը կոչված է աջակցելու զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում: Միջոցառման պատվավոր հյուրերը պետք է լինեին հայտնի սոմելյեներ, հայտնի ֆուդ-բլոգերներ և միջազգային ԶԼՄ-ների լրագրողներ: Ենթադրվում է, որ Գինու օրերին Երևան կայցելեն զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: 2017-ին միջոցառումը 2 օրում 25.000 այցելու է ունեցել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |