2rd.am. «Եթե Քոչարյանը լիներ, նման ճգնաժամ չէր լինի» 2 մայիսի 2018 - 19:45 AMT PanARMENIAN.Net - 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք 2.rd.am-ը մեկնաբանություն է տարածել վերջինիս՝ երկիրը լքելու լուրերի վերաբերյալ, որում հիշեցրել է, որ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հերքել է թե նրա Մոսկվա մեկնելու լուրը, թե պրոցեսին մասնակցության տեղեկությունները։ «Մեր խմբագրության կողմից ուզում ենք ավելացնել. վստահ ենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավարմանը, ապա Հայաստանը երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի»,–ասված է 2–րդ նախագահի կայքում հրատարակված հայտարարության մեջ: Ավելի վաղ Քոչարյանը մեկնաբանել էր Հայաստանում ծավալվող ընդդիմության պայքարը ՀՀԿ իշխանության դեմ ու Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու պահանջը։ «Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Տվե՛ք ինձ իշխանություն, հենց հիմա։ Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես։ Դա կոնկրետ մարդիկ, խորհրդարան, պատգամավորական կոպուսն է, նրանք էլ ինքնասիրություն ունեն։ Ստիպել իրենց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին պատկերացումների դեմ, ստիպել, մարդկանց մեծ քանակով շանտաժի դիմել լրիվ այլ ծայրահեղություն է», - ասել էր նա ՆՏՎ-ի «Շաբաթվա արդյունքներն Իրադա Զեյնալովայի հետ» հաղորդման ընթացքում։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |