Փաշինյան․ Մայիսի 3-ին ակցիաներ չեն լինելու

Փաշինյան․ Մայիսի 3-ին ակցիաներ չեն լինելու

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Այս մասին հայտարարել է ինքը Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում։ Շեշտելով, որ 3 ընդդիմադիր խմբակցությունները տվել են իրեն առաջադրելու համաձայնությունը, իսկ ՀՀԿ-ն խոստացել է ընտրել 1/3-ի առաջադրված թեկնածուին, նա ասել է, որ մայիսի 3-ին ոչ մի ակցիա չի լինելու։

20։30 «Կեցցե Հայ ժողովուրդը՝ աշխարհի ամենահզոր ժողովուրդը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Լեռնային Ղարաբաղի հանրապեությունը, որն ի վերջո դառնալու է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս»։

20։29 «Առավոտը, էրեխեք ջան, գնում եք դասի, սովորում, ու ինչը բաց եք թողել՝ կարդում եք», - կատակել է նա։ Այնուամենայնիվ, Փաշինյանը ասել է, որ զուտ տեսականորեն իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ հավաքվելու անհրաժեշտություն լինի։

«Ժողովուրդը կարիք չունի որևէ քաղաքական գործչի հավատալ-չհավատալու, որովհետև ամենակարևոր արդյունքը նա է, որ ժողովուրդը սկսել է հավատալ ինքն իրեն, իր ուժին․․․ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթել է, և այսուհետ պիտի հաղթի, պիտի հաղթի, պիտի հաղթի, պիտի հաղթի՛», - բղավել է նա, ինչից հետո հրապարակը մոտ մեկ րոպե վանկարկել է «Հաղթանակ» բառը։ «Նրանք [Հանրապետական խմբակցությունը, - խմբ.] հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ ինչ էր տեղի ունենալու և ժողովուրդը փոխելու էր իր տեսակետն իմ մասին, մեր շարժման մասին. դա չաշխատեց», - շեշտել է Փաշինյանը՝

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, աննախադեպ էր մեր շարժման համար: Այսօր Երևանում ու ՀՀ-ում չի եղել ոչ մի բաց ճանապարհ: Առավոտից փակված է եղել ամբողջությամբ «Զվարթնոց» օդանավակայանը: Ինձ առավոտից ՀՀ տարբեր մարզերից զանգում էին գյուղապետեր ու ասում՝ 8:15 ճանապարհը փակել ենք: Բայց ամենասենսացիոն փաստը՝ առավոտյան Թումանյան փողոցը փակվել էր չինացի զբոսաշրջիկների կողմից, որոնք փողոցը փակելուց պահանջել էին ժողովրդի թեկնածուին ընտրել ՀՀ վարչապետ», ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
---