Նոր արծաթե հուշադրամներ են թողարկվել![]() 3 մայիսի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկն ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերը, հայտնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Տեխնիկական չափանիշներ են. անվանական արժեքը՝ 5000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 168,1 գ, տրամագիծը՝ 63,0 մմ, որակը՝ պրուֆ: Դրամաշուրթը հարթ է, համարակալված: Քանակը 300 հատ է: Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով: Տեխնիկական չափանիշներն են. անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը, 33,6 գ, տրամագիծը՝ 40,0 մմ: Որակը պրուֆ է, դրամաշուրթն ատամնավոր: Քանակը 500 հատ է: Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և գնդակի պատկեր: Տեխնիկական չափանիշներն են. անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 20,0 գ, տրամագիծը՝ 38,6 մմ, որակը՝ Պրուֆ: Դրամաշուրթն ատամնավոր է, քանակը մինչև 5000 հատ: Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze)ընկերության մասնագետները: Հատվել է Geiger Edelmetalle ընկերության դրամահատարանում (Գերմանիա): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |