Washington Post. ՀՀ-ն ազատվում է իր «հետխորհրդային հիվանդությունից»![]() 4 մայիսի 2018 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, կարծես, վերջապես ձերբազատվում է իր հետխորհրդային հիվանդությունից և ուրախությամբ է ընդունում ժողովրդավարական փոփոխությունները շնորհիվ համաժողովրդական շարժման, որը դեռևս կարողանում է փոխլրացման քաղաքականություն վարել ինչպես ՌԴ, այնպես էլ Արևմուտքի հետ: Այդ մասին գրում է Washington Post-ի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը: Նշվում է, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած զանգվածային փողոցային ցույցերի արդյունքում հրաժարական տվեց վարչապետ Սերժ Սարգսյանը: «Եթե Փաշինյանին հաջողվի նոր կառավարություն ձևավորել, դա մեծապես այն հանգամանքի հետևանքը կլինի, որ ոստիկանությունը հրաժարվեց կրակ բացել Փաշինյանին սատարող բազմաթիվ ցուցարարների վրա: Սեփական համաքաղաքացիներին սպանելուց հրաժարվելը հաճախ է սոցիալական փոփոխությունների հիմք հանդիսանում»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ վերջին 25 տարում Հայաստանի հիմնական խնդիրն է եղել ինչպես համադրել արևմտամետ քաղաքական համակրանքը Ռուսաստանից ռազմական կախավածության հետ: Ըստ հեղինակի, Փաշինյանի բարեփոխիչ թիմակիցները մի քանի գործոն են նշում, որոնք օգնեցին Փաշինյանին ճեղքել «հետխորհրդային ճահիճը»: «Առաջինը՝ նրա շարժումը բռնի չէ, հենվում է բնակչության լայն շերտերի վրա՝ երիտասարդներից մինչև պապիկներ ու տատիկներ...Երկրորդը՝ Փաշինյանը հրաժարվեց ՌԴ կամ Արևմուտքի կողմը բռնելուց: Նա գնաց մի նեղ ճանապարհով, որը շարժման առաջնորդներից մեկը բնութագրում է որպես հայաստանակենտրոն: Փաշինյանը հանգստացրեց Մոսկվային՝ հայտարարելով, որ մտադիր չէ դուրս գալ ՌԴ հետ ռազմական կամ առևտրային պայմանագրերից, եթե վարչապետ դառնա: Միևնույն ժամանակ, նրա ժողովրդամետ շարժումը համակրանք է առաջացրել Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ ավելի լայն բարեկամական հարաբերությունների հեռանկար բացելով այդ փոքր, պայքարող ազգի համար»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Փաշինյանի շարժումը փոփոխություններ է խոստանում, «սակայն, ինչպես հաճախ է լինում ժողովրդական ապստամբությունների ժամանակ, դրանց մանրամասները մշուշոտ են»: Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |