Միրզոյան. Պաշտոնների սակարկություն չկա![]() 3 մայիսի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ապագա կառավարությունում որևէ պաշտոնի սակարկություն այժմ չի ընթանում: Այդ մասին հայտարարել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում: «Այս ուղերձները բոլորը շատ լավ հասկանում են, բոլորն ուրախ են այն գործընթացների համար, որոնք այժմ տեղի են ունենում։ Որևէ պաշտոնի քննարկում, սակարկություն չի եղել մինչ այս պահը, չկա այս պահին և ես կարծում եմ՝ սազական չէ այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում», - նշել է Միրզոյանը, հայտնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով այն հարցին, թե հանրապետական նախարարներից ում հետ են պատրաստ աշխատել՝ Միզրոյանը նշել է. «Տարբեր պրոֆեսիոնալ և անզիվ մարդիկ կան, անուններ, բնականաբար, չեմ նշի»։ Անդրադառնալով այս օրերին որոշ նախարարների և փոխնախարարների հրաժարականներին՝ Միրզոյանը նշել է, որ խրախուսում է այն հրաժարականները, որոնք եղել են մինչև ՀՀԿ կողմից արված երեկվա հայտարարությունը։ Միրզոյանն ընդգծել է, որ ինքը կոնտակտի մեջ է այն նախարարների և փոխնախարարների հետ, որոնք սատարում են շարժումը մի քանի օր առաջվանից. «Իրենք ամբողջովին կիսում են մեր մոտեցումները, տեսլականը, մեր պայքարը, բայց միայն մարդկային բարոյական փոխկապակցվածությունից ելնելով՝ չեն ներկայացնում հրաժարական»։ Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |