Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ 35 ստորագրությունը հավաքվել է![]() 3 մայիսի 2018 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ քանակով ստորագրություններն արդեն կան։ Այս մասին է հայտնել ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։ Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության տապալումից հետո մայիսի 8-ին առաջադրվելու համար թեկնածուն պիտի հավաքեր պատգամավորների ձայների 1/3-ը կամ 35 ստորագրություն։ Նիկոլ Փաշինյանին աջակցում են բոլոր խմբակցությունները՝ բացի ՀՀԿ-ից։ Վերջինս վարչապետի թեկնածու չի ունենալու ու հայտարարել է, որ մայիսի 8-ին ձայների 1/3-ը հավաքած թեկնածուն վարչապետ է դառնալու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |