Սահմանամերձ համայնքների ուսանողների ուսվարձը մասնակի կփոխհատուցվի![]() 3 մայիսի 2018 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վճարը մասնակի կփոխհատուցվի ուսանողական նպաստի ձևով: Այդ մասին համապատասխան որոշում է ընդունել կառավարությունն իր մայիսի 3-ի նիստում: Որոշման համաձայն՝ գերազանցությամբ սովորողների համար նախատեսվել է 60 տոկոս, իսկ մյուս ուսանողների համար՝ 30 տոկոս զեղչի կիրառման հնարավորություն: Այդ համայնքների ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումը կիրականացվի պետբյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին: Ըստ հիմնավորման՝ 2017-ին իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներից և Տավուշի մարզի Բերդ համայնքից ՀՀ բուհերում բակալավրի կրթական ծրագրով սովորում է 945 ուսանող: Նրանցից 70-ը գերազանց առաջադիմությամբ, որոնց ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 135.397.740 դրամ: Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը 101 է, որից 18-ը՝ գերազանց առաջադիմությամբ: Վերջիններիս ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 18. 275. 700 դրամ: Մայիսի 3-ին կառավարության գործող կազմով վերջին նիստն էր: Մայիսի 8-ին ԱԺ-ն պետք է նոր վարչապետ ընտրի, որն էլ կձևավորի նոր կառավարություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |