Զինված հարձակում Կոմիտասի HSBC բանկի վրա. Զոհ կա (Թարմացվող)![]() 3 մայիսի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում գտնվող HSBC բանկի վրա։ Միջադեպն ուղեկցվել է կրակոցներով, նախնական տեղեկություններով, կան վիրավորներ։ Shamshyan.com տեղեկություններով, հարձակման արդյունքում զոհ կա․ ով է զոհվածը, չի նշվում։ 15:55. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն: 15։36 Զոհից բացի 2 վիրավոր կա։ 15։25 Դեպքի վայրից տեսանյութերից մեկի համաձայն, հարձակվողներից մեկին ոստիկաններն ու անցորդները վնասազերծել են․ ասֆալտին արյուն կա, հարձակվողի մոտ նռնակ ու հրազեն է եղել։ Ինչպես PanARMENIAN.Net ին ասացին Ոստիկանության լրատվականից, օպերատիվ խմբերն ահազանգով մեկնել են դեպքի վայր ու այս պահին տեղում աշխատում են: Լրացուցիչ տեղեկատվություն կլինի ավելի ուշ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |