ԿԳՆ. Բաց թողնված դասաժամերը պետք է լրացվեն![]() 3 մայիսի 2018 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմել է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ հորդորելով ձեռնարկել համապատասխան միջոցներ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար: Դա նախատեսվում է անել առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով: Նախարարությունը, սակայն, հիշեցրել է, որ ուսումնական պարապմունքներն ավարտվում են 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Դա նախատեսված է «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետականծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնականհաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններով»: Վերջին շրջանում ծավալված համաժողովրդական շարժման ցույցերին և քաղաքացիական անհնազանդության գործողույթուններին մասնակցել են նաև բազմաթիվ ուսանողներ և դպրոցահասակ երեխաներ, այդ թվում նաև դասադուլ հայտարարելով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |