Պեսկով. Հուսով ենք, որ ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան 3 մայիսի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան, իսկ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կշարունակի մնալ Սահմանադրության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք նախկինի պես հուսով ենք, որ բոլոր գործընթացները Հայաստանում կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում: Մաղթում ենք մեր բարեկամ հայ գործընկերներին,որպեսզի որքան հնարավոր է շուտ կարգավորվի այն քաղաքական իրավիճակը, որ ստեղծեվել է: Մենք նաև հուսով ենք, որ ամեն դեպքում դաշնակցային, բարի և կառուցողական հայ-ռուսական հարաբերություններն անփոփոխ կմնան ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության համար»,-ասել է Պեսկովը: Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որին հաջորդել են են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։Մայիսի 3-ին ՀՀԿ-ն վերահաստատել է իր որոշումը, իսկ Փաշինյանը պաշտոնապես առաջադրվել է վարչապետի պաշտոնում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |