ՌԴ-ից դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթների վաճառքը կտրուկ նվազել է![]() 3 մայիսի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ից դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթների վաճառքը կտրուկ նվազել է, ըստ որոշ տուրօպերատորների գործնականում հասնելով զրոյի: Այդ են վկայում Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալները: Զբոսաշրջիկները սպասում են երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը: «Որոշ զբոսաշրջիկներ հետաձգել են իրենց ուղևորությունը: Ամռան ամիսների տուրերը դեռ չեն չեղարկվում»,-ասել է «Դելֆին» ընկերության ներկայացուցիչը: Մինչդեռ այն ռուս զբոսաշրջիկները, որոնք արդեն Հայաստանում են, լուրջ խնդիրներ չեն ունեցել: «Երևանում և այլ քաղաքներում փակվում են, հետո բացվում որոշ փողոցներ, սակայն այդ գործողություններն ուղեկցվում են երգ ու պարով և ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Միակ խնդիրը երթևեկելու դժվարություններն են, ուստի փոփոխություններ ենք կատարում երթուղու մեջ»,-ասել է «Մուզենիդիս Թավել» ընկերության ներկայացուցիչը: Նշվում է, որ թեև մայիսի 2-ին շրջափակվել էր նաև դեպի «Զվարթնոց» տանող օդանավակայանը, թռիչքների հետ կապված խնդիրներ զբոսաշրջիկները չեն ունեցել: Սակայն, շատերը ստիպված են եղել ոտքով հասնել օդանավակայան: Նշվում է, որ նույն օրը երեկոյան դեպի օդանավակայան տանող ճանապարհը բաց էր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |