Ռոբերտ Քոչարյանը նորից հայտարարել է ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին, եթե Բաքուն բանակցությունները փակուղի տանի

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը շարունակի փորձել օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ապա Երեւանը ստիպված կլինի սրել իր դիրքորոշումը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հայկական կողմն ավելի վճռական եւ սկզբունքային կլինի բանակցային գործընթացում եւ, բնականաբար, որեւէ զիջում չկա եւ լինել չի կարող»,- ընդգծել է պետության ղեկավարը:



Նրա խոսքերով, հայկական կողմը պետք է հստակ հասկանա, որ ամուր դիրքորոշումների լավագույն երաշխիքը Ղարաբաղի հարցում լինելու է երկրի զարգացման տեմպերն ու կայունությունը: «Ինչպես ես արդեն ասել եմ, ես չեմ բացառում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հնարավորությունը, եթե Ադրբեջանի քաղաքականությունը բանակցությունները փակուղի տանի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---