Զախարովա. ՌԴ-ն միտված է ամրապնդելու ՀՀ հետ դաշնակցային հարաբերությունները![]() 4 մայիսի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը միտված է ամրապնդելու ՀՀ հետ դաշնակցային հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկվան միշտ միտված է շարունակելու աշխատանքը հայ գործընկերների հետ՝ դաշնակցային փոխգործակցության և ինտեգրացիոն համագործակցության ամրապնդման ու զարգացման ուղղությամբ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռուսաստանը կողմ է, որպեսզի Հայաստանի ներքին խնդիրները լուծում ստանան սահմանադրության հիման վրա և իրավական դաշտում: «Այս պահի դրությամբ իրավիճակը Երևանում և ընդհանուր առմամբ Հայաստանում որոշակիորեն կայունացել է: Մենք մեր հերթին բազմիցս ենք նշել, որ կողմ ենք եղբայրական Հայաստանում գոյություն ունեցող ներքին խնդիրները սահմանադրորեն և իրավական դաշտում հանգուցալուծելուն՝ երկրի տարբեր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության միջոցով»,-ասել է Զախարովան ճեպազրույցում: Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |