ՌԲԿ. Ինչպես Հայաստան եկավ «սիրո հեղափոխությունը» և ինչպես դրան նպաստեցին սոցցանցերը![]() 4 մայիսի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին 2 շաբաթում տեղի ունեցած իրադարձությունների շարժիչ ուժը երիտասարդներն են՝ ուսանողներն ու դպրոցականները: Այդ մասին ասվում է ռուսական ՌԲԿ-ի վերլուծական հոդվածում, որը նվիրված է հայաստանյան իրադարձություններին: Ըստ պարբերականի, հենց Երևանի երիտասարդ բնակիչներից սկսվեց բողոքի ալիքը, որին հետո միացան նաև սոցիալական այլ շերտերի ու սերնդների ներկայացուցիչները: Նշվում է, որ Հայաստանում բողոքի ակցիաները կազմակերպելու և համակարգելու հիմնական գործիքներից մեկը եղել են սոցցանցերը, հիմնականում Facebook-ը։ Շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը Facebook-ով է դիմում իր համախոհներին: Նշվում է, որ եթե սկզբում ակտիվ էին միայն Facebook-ի օգտատերերը, ապա հետո շարժմանը միացել են նաև Twitter-ի, Telegram-ի և Instagram-ի օգտատերերը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ Փաշինյանին հաջողվել է համոզել մարդկանց ցույցերին և երթերին համացանցով հետևելու փոխարեն դուրս գալ փողոց և միանալ պայքարին: Ինչպես գրում է պարբերականը, Փաշինյանը բողոքը կառուցել է հայերի համար շատ պարզ ու հասկանալի թեմայի վրա՝ Սերժ Սարգսյանի դեմ դժգոհության: «Մենք մեր թրենդը դարձրեցինք այն, որ Սերժը պետք է հեռանա: Օգտագործեցինք Facebook-ն ու «Օդնոկլասնիկին»,-ասել է Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը: «Փողոցի բոլոր կարգախոսները նվիրված էին Սերժ Սարգսյանի հեռանալու թեմային, նույնիսկ եթե հասցեագրված էին ՀՀԿ-ին»,-հավելում է նա: «Այս հեղափոխության համար պետք է շնորհակալություն ասենք Ցուկերբերգին: Առանց Facebook-ի այս ամենը չէր լինի»,-ասել է ակցիաների մասնակից Մովսես Հովսեփյանը, որը հուշանվերների խանութների ցանցի սեփականատեր է: Աղբյուրը ՀՀԿ-ում ՌԲԿ-ի թղթակցին ասել է, որ «սիրո հեղափոխությունը», ինչպես այն անվանում են մասնակիցները, միանգամայն անսպասելի էր իշխանությունների համար: Նա նշել է, որ ոչ ոք լուրջ չէր ընկալում Փաշինյանի արշավը, որն արդեն մոտ 20 տարի է ընդդիմադիր է և երբեք մեծ հեղինակություն չի վայելել հայերի մեծ մասի շրջանում, ասվում է հոդվածում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |