Ռոբերտ Քոչարյան. Ներկա պահին արտահերտ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը թյուրիմացություն է 4 ապրիլի 2008 - 17:55 AMT PanARMENIAN.Net - «Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի ազատումը քաղաքական որոշում էր»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, գեներալ-լեյտենանտ Գրիգորյանը պաշտոնանկ է արվել ՀՀ Սահմանադրության համաձայն եւ սեփական ցանկությամբ: «Հրամանում նշված չէ` ինչու է Մանվել Գրիգորյանը պաշտոնաթող արվել, սակայն ես ունեմ նրա ազատման դիմումը: Գրիգորյանը արձակուրդի մեջ էր, որն ավարտվել է ապրիլի 1-ին, ապրիլի 2-ին նա պաշտոնաթող է արվել: Եթե նրա արձակուրդն ավելի վաղ ավարտվեր, նա ավելի վաղ կլքեր իր պաշտոնը»,- ասել է Նախագահը:Խոսելով ներկա ներքաղաքական իրավիճակի մասին` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ երկրում արտահեթ խորհրդարանական ընտրություններ չեն լինի: «Ներկա պահին արտահերտ ընտրություններ անցակցնելու պահանջը թյուրիմացություն է: Միեւնույն ժամանակ, ես գտնում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության»,- ընդգծել է Քոչարյանը: Նրա կարծիքով, նրանք, ովքեր խաղարկում են «քաղբանտարկյալների» հարցը, իրենք են ամենում մեղավոր: «Շատերը հանրահավաքներին մասնակցել են առանց հասկանալու: Սակայն ինձ համար անընդունելի է հայերի բաժանումը ծննադավայրի սկզբունքով, ինչը խախտում է պետականության հիմքերը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով պաշտոնաթող է արվել ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ըստ ՀՀ Սահմանադրության, զինվորականները քաղաքականության զբաղվելու իրավունք չունեն, իսկ փոխնախարարը փոտրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում աջակցում էր ընդդիմության առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |