Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. Մենք կոչ ենք անում Բաքվին միավորել ջանքերը իրանական սպառնալիքի դեմ պայքարելու համար 4 ապրիլի 2008 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ են անում Ադրբեջանին միավորել ջանքերը Իրանի սպառնալիքի դեմ պայքարելու համար: «Մենք գտնում ենք, որ Իրանն սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի համար, այ պատճառով կոչ ենք անում Ադրբեջանին համատեղ աշխատել այդ սպառնալիքի դեմ»,- ուրբաթ օրը Բաքվում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին, մեկնաբանելով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի բանակցությունները Ադրբեջանում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործման շուրջ:Ռուսաստանը վարձակալում է Գաբալայի ՌՏԿ-ն Ադրբեջանում. դա հրթիռներին հետեւելու Ռուսաստանի համակարգի մասերից մեկն է: Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող Գաբալայի ՌՏԿ-ն կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում` որպես ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարեւորագույն տարրերից մեկը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ օգտագործել այդ կայանը: Առաջարկին հաջորդեցին մի շարք հանդիպումներ այդ հարցով, սակայն կոնկրետ որոշում չի եղել: Դեսպանն ասել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ՌՏԿ համատեղ օգտագործումը միշտ արդիական է Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի համար: «Միացյալ Նահանգները կողմ են հարցի արագ, դրական կարգավորմանը»,- ասել է Դերսին, հաղորդում է Թրենդ ադրբեջանական գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |