Պուտինն ու Նազարբաևը քննարկել են իրավիճակը Հայաստանում![]() 5 մայիսի 2018 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: «Հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում իրավիճակը Հայաստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են փոխգործակցությունը ԵՏՄ շրջանակում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բարեկամ հայ ժողովուրդը կառուցողական երկխոսության միջոցով իրավական դաշտում կգտնի ձևավորված իրավիճակից դուրս գալու իրական ուղին»,-ասվում է հաղորդագրությունում։ Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |