ՀՀ նախագահը՝ The Independent-ին. Պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև 5 մայիսի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Independent-ի հետ հարցազրույցում ասել է, որ հայաստանյան վերջին իրադարձությունների ընթացքում արել է որոշ բաներ, որոնք նախագահից սովորաբար չեն սպասում։ Ապրիլի 21-ի հանրահավաքի ժամանակ Հայաստանի նախագահը եկավՀանրապետության հրապարակ` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ ՀՀ նախագահը խոսել է իրմիջնորդականդերի մասին` ասելով, որ դա բավականին բարդ էր, բայց անհնար է իր աշխատանքը կատարել գրասենյակում նստած։ ՀՀ նախագահը նշել է նաև, որ պատրաստ է իր դերը կատարել, եթե կարիքը լինի։«Ես պատրաստ եմ կրկին ներգրավվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, պատրաստ եմկանգնել ոստիկանի և ցուցարարի միջև, եթե հարկ լինի»,- ասել է նա։ ՀՀ նախագահը նշել է, որ ինքը գիտնական է ու շատ քիչ բան կարող էր կանխատեսել վերջին իրադարձությունների առումով։ «Մարդիկ մեքենաներ չեն։ Նրանք ավելի բարդ են»,- ասել է Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։ Սարգսյանը շեշտել է, որ Փաշինյանի և նրա գործընկերների կալանքը իրադարձությունների այն զարգացումը չէր, որն ինքն կարող էր ողջունել։ Հենց դրանից հետո նա հրավիրել է Սերժ Սարգսյանի և պաշտոնատար անձանց հետ հանդիպումը։ «Գաղտնի հանդիպումները մնում են գաղտնի, բայց արդյունքների մասին ինքներս կարող ենք դատել»,- ասել է նա։ Սարգսյանի խոսքով` երկրի նոր ղեկավարությանը շատ խնդիրներ են սպասում։«Պարոն Փաշինյանն իրեն դրսևորել է որպես տաղանդավոր քաղաքական գործիչ, բայց կառավարության ղեկավարումը բոլորովին այլ խնդիր է»,- ասել է նախագահը։ Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |