Շիրակի պետհամալսարանի ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը![]() 5 մայիսի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Շիրակի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա է: Ռեկտոր Սահակ Մինասյանը բուհի դիմաց փորձել է խոսել ցուցարարների հետ և պատասխանել նրանց մեղադրանքներին: «Լինելով ՀՀԿ անդամ՝ հայտարարում եմ, որ բուհը քաղաքականացնելու առումով ոչ մի քայլ չեմ արել», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Մինչդեռ ցուցարարները չեն ցանկացել լսել ռեկտորին՝ պահանջելով նրա հրաժարականը: ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանը հայտարարել է, որ մինչև ժամը 14:00-ն իրենք կսպասեն ռեկտորի հրաժարականին: «Դրանից հետո հետագա գործողությունների մասին կհայտնենք», - նշել է նա: Ուսանողներից մեկն էլ ասել է, որ եթե ռեկտորը հրաժարական չտա, ապա իրենք կմտնեն բուհ ու նստացույց կանեն: Մայիսի 5-ին ՇՊՀ դասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները ցույց են անում՝ պահանջելով ռեկտորի հրաժարականը: Ավելի վաղ դասախոս Հովհաննես Խորիկյանն ասել էր. «7 ամիս շարունակ պայքարում էինք ռեկտորի ապօրինությունների և կամայականությունների դեմ, մինչդեռ մեզ որոշեցին աշխատանքից ազատել: Ռեկտորի հաշվետվությունից հետո տեսնում ենք, որ բուհը ֆինանսական աղետի առջև է կանգնած՝ 242 մլն դրամի բացասական շեղում կա»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |