Թանկյանը մայիսի 7-ի երեկոյան կլինի Երևանում![]() 5 մայիսի 2018 - 23:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին՝ ժամը 20։05-ին, SOAD մենակատար Սերժ Թանկյանըկլինի Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝նշելով․ «պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»։ Մայիսի 8-ին ԱԺ-ում օրենքի ուժով գումարված հատուկ նիստ է կայանալու, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։ Մայիսի 2-ին Թանկյանը խոստացել էր մոտ ժամանակներս գալ Հայաստան ու միանալ իշխանության հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարներին։ «Շատ տխուր եմ, որ ցայսօր չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ սարսափելի վիրուսի պատճառով, սակայն ուշադիր հետևում էի ու մեկնաբանում, երբ զգում էի, որ դա կարող է փոխել իրավիճակը։ Խոստանում եմ շուտով լինել այդտեղ։ Անարդարության բազմաթիվ տարիներից հետո մենք հաղթեցինք այս մարտում։ Մեր երկրի ներկան ու ապագան կախված է ձեր խաղաղ ակցիաներից», - նշել է նա։ Թանկյանը նաև կարծիք էր հայտնել, որ Փաշինյանի ղեկավարությամբ երկիրը ռեֆորմներ են սպասում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |