Սերժ Թանկյանը մտադիր չէ համերգ տալ Հայաստանում 7 մայիսի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - System of A Down խմբի մեներգիչ և երգահան Սերժ Թանկյանը, որը մայիսի 7-ի երեկոյան ժամանում է Երևան, մտադիր չէ համերգ տալ Հայաստանում: Այդ մասին երաժիշտը գրել է իր Instagram-ում: «Համերգ չի լինելու: Չգիտեմ, ով է դա հորինել»,-գրել է Թանկյանը: Նա Երևան է ժամանելու տեղական ժամանակով 20:05-ին, իսկ 21:00-ին նախատեսված է նրա ելույթը Հանրապետության Հրապարակում, որտեղ երաժշտի հազարավոր երկրպագուներ կդիմավորեն նրան և ընդդիմադիր պատգամավոր, համաժողովրդական շարժման առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Մայիսի 2-ին Թանկյանը խոստացել էր մոտ ժամանակներս գալ Հայաստան ու միանալ իշխանության հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարներին։«Շատ տխուր եմ, որ ցայսօր չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ սարսափելի վիրուսի պատճառով, սակայն ուշադիր հետևում էի ու մեկնաբանում, երբ զգում էի, որ դա կարող է փոխել իրավիճակը։ Խոստանում եմ շուտով լինել այդտեղ։ Անարդարության բազմաթիվ տարիներից հետո մենք հաղթեցինք այս մարտում։ Մեր երկրի ներկան ու ապագան կախված է ձեր խաղաղ ակցիաներից», - նշել է նա։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |