Էրդողան. Թուրքիան կշարունակի առաջխաղացումը Սիրիայում![]() 7 մայիսի 2018 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կշարունակի «հետագա առաջխաղացումը» Սիրիայում, ինչպես ԻՊ ջիհադականների, այնպես էլ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում: Աֆրինի վրա հարձակման մասնակից զինվորները պատրաստ են հետագա գործողությունների, որոնք կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ «մեկ ահաբեկիչ կա», ասել է Էրդողանը, հայտնում է Deutsche Welle-ն: Թուրքական ջոկատները մասնակցել են ԻՊ դեմ գործողություններին Սիրիայի տարածքում 2016-ի օգոստոսից մինչև 2017-ի մարտ ամիսը: Աֆրինի վրա հարձակումը տեղի է ունեցել 2018-ի սկզբին: Անկարան Սիրիայում գործող քրդական ջոկատները համարում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության համախոհներ: Այդ ռազմական գործողության պատճառով սրվեցին նաև Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ հետ, քանի որ Վաշինգտոնը քրդերին դաշնակից է համարում ԻՊ դեմ պայքարում: Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալու են միաժամանակ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք նախատեսված էին 2019-ի նոյեմբերին: Ընդդիմադիրները մեղադրում են Էրդողանին ժողովրդավարությունը ոչնչացնելու մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |