Երևան կժամանի Գլենդեյլի քաղաքապետը՝ կիսելու «պատմական պահը»![]() 7 մայիսի 2018 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Երևան կժամանի Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Այդ մասին նա ասել է «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում: Սինանյանը ծնվել է Երևանում 1973թ., ԱՄՆ է տեղափոխվել 1988-ին: «Իրավիճակն այնպիսին էր, որ սփյուռքահայերը չէին էլ բողոքում Հայաստանից, բոլորը մի տեսակ ձեռք էին քաշել Հայաստանից: Դա շատ բացասական երևույթ էր, այս հոգեվիճակը մեզ մոտ էլ կփոխվի: Ես անպայման մեկնելու եմ Հայաստան, ոչ մի պաշտոնական առաքելություն չունեմ, ուղղակի ուզում եմ այդ պատմական պահին ներկա լինել հայրենակիցների հետ»,-ասել է նա: Զարեհ Սինանյանը հավելել է նաև, որ չէր սպասում, որ իրադարձությունները Հայաստանում նման զարգացում կստանան: Զարեհ Սինանյանը 2018-ի ապրիլին երկրորդ անգամ ընտրվեց Գլենդեյլի քաղաքապետ: Գլենդեյլում մոտ 170.000 հայ է ապրում: քաղաքում գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Հայերը կազմում են քաղաքի բնակչության մեկ երրորդից ավելին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |