Գեղասահորդուհի Մեդվեդևան Հայաստանի հավաքականում հանդես չի գա 7 մայիսի 2018 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտարարել է, որ լուրերն այն մասին, թե աշխարհի կրկնակի չեմպիոն, հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա, նման տարբերակ նույնիսկ չի էլ քննարկվել: «Լուրերն այն մասին, որ Մեդվեդևան հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում, չեն համապատասխանում իրականությանը: Նման տարբերակ նույնիսկ չի քննարկվել», -ասել է Ստեփանյանը հեռախոսով, հայտնում է «Ռ-Սպորտը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեդվեդևան դադարեցնում է համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ, որի ղեկավարությամբ երկու անգամ դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և 2 արծաթե մեդալ է նվաճել Օլիմպիադայում: Ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ հավանականություն կա, որ գեղասահորդուհին կփոխի քաղաքացիությունը և հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |