ՊԵԿ. ՀԴՄ ֆիսկալային հասույթն աճել է 24,8%-ով![]() 7 մայիսի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - 2018-ի 1-ին եռամսյակում հաշվարկվել է 4,2 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,7 մլրդ դրամով կամ 19,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալային հասույթը կազմել է 58,1 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11,6 մլրդ դրամով կամ 24,8%-ով։ Այդ մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն: 2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 229.2 մլրդ դրամ կամ 16,3% իրացման շրջանառության աճի պայմաններում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունն աճել է 112.3 մլրդ դրամով կամ 16,5%-ով, միաժամանակ ԱԱՀ հաշվարկային մեծությունն աճել է 11.4 մլրդ դրամով կամ 25.8%-ով: Դրան զուգահեռ աճել է նաև ՀՀ տարածք ներմուծված ապրանքների և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների ծավալը, համապատասխանաբար՝ 132.8 մլրդ դրամ (34.1%) և 85.3 մլրդ դրամ (17.9%), հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |