Deutsche Welle. Հայաստանի պես Ռուսաստանում չի ստացվի![]() 7 մայիսի 2018 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Կարելի է անվերջ համեմատել բողոքի շարժումները տարբեր երկրներում, սակայն դա օգուտ չի տա՝ և պատմությունը, և ավանդույթները, և հանրային տրամադրությունները շատ տարբեր են, էլ չասած քաղաքական ու իրավակիրառական կարգի մասին, ասվում է Deutsche Welle-ի հոդվածում: Եթե Հայաստանում բողոքի յուրաքանչյուր նոր օր մասնակիցների քանակի առումով հերթական ռեկորդն էր սահմանում, ապա Ռուսաստանում գնալով ավելանում էր ձերբակալվածների թիվը, իսկ մայիսի 5-ին թարմացվեց 1993-ի ռեկորդը: Իշխանությունները ցուցադրական դաժանությամբ պատասխանեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության նախօրեին տեղի ունեցած իրոք զանգվածային ցույցերին: «Հայաստանյան իրադարձությունները խորապես տպավորել են ինչպես ՌԴ ընդդիմությանը, այնպես էլ իշխանություններին: Մի կողմը որգեշնչված էր խաղաղ բողոքի հաջողություններով, մյուս կողմը՝ տարակուսում, թե ինչպես կարելի էր նման բան թույլ տալ: Հավանաբար, Կրեմլում այն, որ Հայաստանը հրաժարվեց բռնի ուժով ճնշել շարժումը, ընկալում են որպես թուլության և իշխող կուսակցության ու վարչապետի հրաժարականի պատճառ: Այստեղից էլ դաժանությունը՝ ՌԴ իշխանությունները ցույց են տալիս, որ մտադիր չեն հրաժարվել ահաբեկման ու ճնշման մեթոդներից փողոց դուրս եկողների դեմ: Հակառակ այդ ջանքերին, բողոքի շարժումները չեն մարում, ընդ որում արդեն ոչ միայն բողոքի մայրաքաղաքներում, այլ նաև այն շրջաններում, որոնք հանդուրժող էին համարվում Պուտինի հանդեպ»,-ասվում է հոդվածում: Հոդվածում նշվում է, որ բողոքի այս ալիքի նորամուծություններից էին հայկական դրոշները հանրահավաքների որոշ մասնակիցների ձեռքում՝ որպես փոփոխությունների խորհրդանիշ: Նշվում է, որ նախորդ շաբաթ հայտնված կարգախոսը՝ «Կարողացան հայերը, կկարողանանք և մենք» հիմա չափից լավատեսական է թվում ռուսական ընդդիմության համար: «ՌԴ բազում քաղաքներում հազարավոր մարդիկ չվախեցան դուրս գալ բողոքի ցույցի, առավել ևս, որ արդեն գրեթե ամառ է, հանգստյան օրեր: Արդյոք դա նշանակում է, որ եկել է նոր քրեական հետապնդումների ժամանակը, կիմանանք արդեն երդմնակալությունից հետո: Սակայն մի բան հստակ գիտենք. Հայաստանի պես Ռուսաստանում հաստատ չի ստացվի»,-ասվում է հոդվածում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |