Պուտինը 4-րդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը![]() 7 մայիսի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինը, որը վերընտրվել էր ՌԴ նախագահի պաշտոնում, մայիսի 7-ին 4-րդ անգամ ստանձնել է Ռուսաստանի նախագահի լիազորությունները: Նա կղեկավարի Ռուսատսանը ևս 6 տարի: Երդմնակալության արարողությունը կայացավ Կրեմլի պալատում, ներկա է եղել 5.000 մարդ: Պուտինը երդվել է ձեռքը դնելով Սահմանադրության վրա և դիմել է ռուսաստանցիներին, գրում է ՌԻԱ Նովոստին: Պուտինն ասել է, որ գիտակցում է «հսկայական պատասխանատվությունը ժողովրդի և Ռուսաստանի առջև»՝ որպես առաջնային խնդիրներ նշելով կրթությունը, առողջապահությունը, մայրության և մանկության պաշտպանությունը: ՌԴ նախագահի ընտրությունները կայացել են 2018-ի մարտին: Պուտինը ստացել է քվեների 76,69%-ը: Առաջին անգամ Պուտինը նախագահ է ընտրվել 2000 թվականին՝ որպես Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ժառանգորդ, երկրորդ անգամ՝ 2004-ին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |