ԱԶԲ-ն $30 մլն բաժնեմասնակցություն է ձեռք բերում Ամերիաբանկում![]() 7 մայիսի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են 30 միլիոն դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագիր՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով: Սա ԱԶԲ-ի կողմից Հայաստանում բաժնեմասնակցության ձեռքբերման առաջին գործարքն է: ԱԶԲ-ն նաև հաստատել է Ամերիաբանկին մինչև 30 միլիոն դոլարի վարկի տրամադրումը: Պայմանագիրը կնքվել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալիև Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի կողմից՝ Երևանում կայացած պայմանագրի կնքման հանդիսավորարարողության ժամանակ: «Մենք ուրախ ենք Ամերիաբանկում ներդրումներ կատարելու համար: Համագործակցելով Ամերիաբանկի դինամիկ թիմի հետ՝ մենք կաջակցենք փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը՝ այսպիսով նպաստելով Հայաստանի աճին ու զարգացմանը», - նշել է Ռոզենտալը: Նշված նշանակալի գործարքի համար խթան է հանդիսացել Ամերիաբանկի դերը Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի զարգացման գործում, վերջին տաս տարիների ընթացքում բանկի գործունեության արդյունավետության մասին վկայող կայուն ցուցանիշները,ինչպես նաև հասարակության կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ բանկի կողմից գործադրվող ակտիվ ջանքերը: Ամերիաբանկը բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով գլխավորում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկը: Բանկը հանդիսանում է նաև Հայաստանի ամենախոշոր վարկատուն: 2018թ-ի առաջին եռամսյակի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 1.4 մլրդ դոլար: «Մենք բարձր ենք գնահատումգործընկերական հարաբերությունների այս նոր մակարդակը, որոնք վկայում են Ամերիաբանկի հանդեպ ԱԶԲ-ի խորը վստահության մասին: Այս նախաձեռնությունը բանկի ռազմավարական նպատակների և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանա, ինչպես նաև մեծապես կնպաստի մոտ ապագայում կապիտալի միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը թույլ կտան զարգացնել Հայաստանի բանկային համակարգը և նպաստել ընդհանուր առմամբ երկրի տնտեսական աճին և հատկապես ՓՄՁ հատվածի զարգացմանը», - նշել է Ամերիաբանկի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: Հայաստանում ֆինանսական միջոցների հասանելիությունը լուրջ խնդիր է, հատկապես ՓՄՁ-ների և միկրո ձեռնարկությունների համար՝ չնայած Հայաստանի տնտեսության մեջ դրանց զգալի դերակատարմանը: ՓՄՁ-ները երկրի ձեռնարկությունների գերակշիռ մասն են կազմում, մինչդեռ ՀՆԱ-ում և զբաղվածության ցուցանիշներում վերջիններիս տեսակարար կշիռը փոքր է (համապատասխանաբար 43% և 41.7%): Հայաստանի բանկային համակարգի ամրապնդումը թույլ կտա մատչելի ֆինանսավորում ապահովել ՓՄՁ-ների համար և զարգացնել մասնավոր ֆինանսական ծառայությունները՝ ընդլայնելով ՓՄՁ-ներին սպասարկելու համար Ամերիաբանկի ֆինանսական հնարավորությունները: Մասնավորապես, նշված ծրագիրը թույլ կտա Ամերիաբանկին կայուն ֆինանսավորում տրամադրել ՓՄՁ-ներին՝ այսպիսով նպաստելով վերջիններիս կողմից նոր աշխատատեղերի ստեղծմանը և ՀՀ տնտեսության աճին ու դիվերսիֆիկացմանը: Ֆինանսավորման փաթեթի շրջանակներում ԱԶԲ-ն նախատեսում է նաև Ամերիաբանկին տրամադրել տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ թվային բանկային տեխնոլոգիաների, ՏՏ համակարգերի և ռիսկերի կառավարման ոլորտներին աջակցելու նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |