ՊԲ հրամանատար. Իրադրությունը գնահատում ենք որպես հարաբերական կայուն![]() 7 մայիսի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման առաջնագծում իրադրությունը կարելի է գնահատել՝ որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից: Այս մասին հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, հայտնում է «Արցախպրեսը»: Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է: «Այսօրվա շարժերն ուղղված են միայն առաջնային գծում հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյայի ապահովմանը և ոչ ավելին»,- նշել է Մնացականյանն՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում: ԱՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի և մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |