Կոմիտասի անվան զբոսայգին կբարեկարգվի

Կոմիտասի անվան զբոսայգին կբարեկարգվի

PanARMENIAN.Net - Երևանի Կոմիտասի անվան զբոսայգին կբարեկարգվի: Վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն պանթեոնի շարունակությունը կազմող հատվածում:

Բարեկարգումը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի 2018-ի շինբարեկարգման ծրագրի շրջանակում:

18570 քմ մակերես զբաղեցնող զբոսայգու տարածքում նախատեսվում է իրականացնել մասնավորապես, մուտքի արտաքին տեսքի թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ, ինչպես նաև ներկառուցել շատրվան, տեղադրել բետոնե ձևավոր սալիկներ ու եզրաքարեր, տեղակայել բացօթյա զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ, իսկ Արշակունյաց պողոտայի կողմից՝ նաև հիմնանորոգել ցանկապատը:

Այգու բարեկարգման և վերակառուցման աշխատանքների շրջանակում տարածքում կանցկացվի արտաքին լուսավորության լուսադիոդային նոր ցանց, կգործի հասարակական զուգարան: Զբոսայգին հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և մանկասայլակներով զբոսայգի այցելող քաղաքացիների համար: Ըստ այդմ այգու տարբեր հատվածներում կկառուցվեն թեքահարթակներ:

Զբոսայգու բարեկարգման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018-ի երրորդ եռամսյակում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---