ՀՀ ԱԳՆ ղեկավարը գոհ է Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւին: Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ: Կոնստանտին Ելիսեեւը շնորհակալություն հայտնեց հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման կապակցությամբ: Նշվեց երկու երկրների պատրաստակամությունը նպաստելու տնտեսական, ինչպես նաեւ մշակութային ոլորտներում համագործակցության զարգացմանը: Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ դրա հեռանկարները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---