1 տարի 10 ամիս բանտում անցկացրած Անդրիաս Ղուկասյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից![]() 7 մայիսի 2018 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Նրա հանդեպ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին: Դատական նիստին ներկա չէին տուժողներից որևէ մեկը։ Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը 2016-ի հուլիսի վերջից անազատության մեջ է, իսկ դատն անընդհատ ձգձգվում է, գրում է Panorama.am-ը։ Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք էր առաջադրվել 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար: Մինչև օրս միայն Ղուկասյանն էր ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն էլ չէր փոխվում ու չնայած բազմաթիվ միջնորդությունների նա շարունակում էր մնալ անազատության մեջ: Ղուկասյանն ասել է, որ մշտապես պայքարել է «ընտրողական» արդարադատության դեմ, նշել, որ միանում է իր պաշտպանների՝ Ինեսա Պետրոսյանի և Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդությանը։ Մեղադրողն առարկել է այս միջնորդության դեմ, նշել, որ դատարանը պարբերաբար անդրադարձել է այդ հարցին, պաշտպանության կողմը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել, դատարանը կայացրել է դատական ակտեր, որոնցում հստակ ներկայացված են կալանավորման հիմքերն ու պայմանները։ Դատական նիստին ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Լրագրողների հետ զրույցում Սվիտալսկին տեղեկացրել է՝ ԵՄ-ն բոլոր նիստերին հետևում է, և այսօր իր՝ նիստին ներկա լինելը ևս այդ դիտարկման շարունակությունն է։ Սվիտալսկին միայն ասել է՝ որպես ԵՄ՝ միայն կարող է կրկնել, որ իրենք հստակ նպատակ ունեն՝ աջակցելու Հայաստանում անկախ և արդար դատական համակարգի կայացմանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |