ԿԳՆ. Բացառել պարտադիր դրամահավաքը «Վերջին դասին» ընդառաջ![]() 7 մայիսի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Պարտադիր դրամահավաքը «Վերջին դասին» ընդառաջ անհրաժեշտ է բացառել: Այդ մասին ասվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի շրջաբերական նամակում: Նամակը հասցեագրված է ՀՀ մարզպետներին և ժանանակավոր պաշտոնակատարներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ: ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Նշվում է, որ անհրաժեշտ է բացառել նաև անհարկի ծախսերի որևէ պարտադրանքը: «Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից»-,ասվում է շրջաբերականում: Ավելի վաղ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամԱրայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Պահանջում եմ դպրոցներում դադարեցնել ավարտական քննությունների և վերջին զանգի հետ կապված դրամահավաքները, գումարներն էլ վերադարձնել ծնողներին: Գալիս են միանգամայն ուրիշ ժամանակներ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |