Նախագահ. Մայիսի 8-ին ԱԺ-ից ակնկալում ենք խոհեմության և հեռատեսության դրսևորում![]() 7 մայիսի 2018 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Ազգային ժողովում կայանալիք Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլին ընդառաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ամբողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը: Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ,- խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև: Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն և հեռատեսություն, և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով: Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով: Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից: Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, և մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին»: Վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում, ինչպես և առաջին, միակ թեկնածուն ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն է: Իշխող Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ կօգնի ընտրվել «ժողովրդի թեկնածուին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |