Արսեն Ջուլֆալակյան. Ժամանակն է,որ յուրաքանչյուրս լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու գործին![]() 8 մայիսի 2018 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Ավարտին է մոտենում ևս մի պատմական փուլ հայոց պետության համար, որի գնահատականը հետագայում կտան մասնագետները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը՝ շնորհավորելով բոլորին այն առիթով,որ կարողացանք յուրահատուկ օրինակ ծառայել ամբողջ աշխարհին։ «Իսկ հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուրս մեր ուժերի չափով լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու անչափ պատասխանատու գործին։ Միայն այդպես կկարողանանք հնարավորինս արագ զգալ այս գեղեցիկ հեղափոխության դրական ազդեցությունը։ Բոլորս պետք է ներքուստ «հեղափոխվենք»՝ բառի լավ իմաստով»,-ասվում է գրառման մեջ: Նա հավելել է նաև, որ նման գիտակցությունն ու գործելաոճը վճռորոշ է լինելու, որպեսզի հետո չփնտրենք արդարացումներ և մեղավորներi «Վաղվա Հայաստանն արդեն եկե՛լ է»,-գրել է անվանի մարզիկը: Մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովը կրկին քվեարկության է դնելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Հատուկ նիստը կմեկնարկի 12:00-ին: Միակ թեկնածուն, ինչպես և նախորդ՝ մայիսի 1-ի քվեարկության ժամանակ, ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |