«Կոմսոմոլսկայա պրավդան» ներողություն է խնդրել հայերից 8 մայիսի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը ներողություն է խնդրել հայերից հաղորդավարներ Յուրևի և Լեոնտևի արտահայտությունների համար: Ռադիակայանի գլխավոր խմբագիր Նատալյա Վորոնայան հայտնել է, որ աղմկահարույց «Գլավտեմա» հաղորդման եթերից հետո խմբագրությունը հսկայական քանակի վրդովված հաղորդագրություններ ու տարբեր կոչեր է ստացել: «Գլավտեմա» հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը վերջին մի քանի թողարկումները, մասնավորապես, ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները, նվիրեցին հայաստանյան իրադարձություններին: Նրանք համեմատականներ են անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև, Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ են արել երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները ճնշելու համար: Վորոնայան հայտարարել է, որ Յուրևն ու Լեոնտևը թույլ են տվել ոչ կոռեկտ արտահայտություններ և հայտարարություններ, որոնք ոչ միանշանակ են ընկալվել լսարանի կողմից, որի համար, գլխավոր խմբագիրն անձամբ ներողություն է խնդրում: «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած արտահայտությունների կապակցությամբ հայտարարություն էր տարածել Ռուսաստանի Հայերի միությունը՝ վրդովմունքն արտահայտելով և նշելով, որ հաղորդավարներն անցել են լրագրողական և մարդկային էթիկայի բոլոր սահմանները: Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ՌԴ քննչական կոմիտեին ուղղված դիմումի տակ, որի մասնակիցները խնդրում են պատասխանատվության ենթարկել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հաղորդավարներին՝ թշնամանք և ատելություն սերմանելու համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |