Ծառուկյան. Որևէ նախապայման Փաշինյանի առջև չի դրվել![]() 8 մայիսի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Որևէ նախապայման պարոն Փաշինյանի առաջ չի դրվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ պարոն Փաշինյանն այն մարդը չէ, որի հետ կարելի է նախապայմաններով ու պայմաններով խոսել: Խոսելով արատահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին՝ Ծառուկյանն ասել է, որ անկախ ամեն ինչից լինելու են Փաշինյանի կողքին, նրան չեն խանգարելու, հայտնում է Panorama.am-ը: Պատգամավորին հիշեցրել են նախընտրական խոստման մասին, որ «Ծառուկյան» դաշինքի մեծամասնություն կազմելու դեպքում խոշոր՝ 50 մլրդ դոլարի ներդրումներ են լինելու Հայաստանում և հարցրլ՝ հնարավո՞ր է դրանք հիմա կատարվեն Հայաստանում: Ծառուկյանը հիշեցրել է, որ Հարվարդի համալսարանը չի ավարտել, բայց տիրապետում է խնդրին, հարկավոր են հավասար պայմաններ: «Ամեն ինչ կախված է Փաշինյանի ծրագրից»,-ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե ովքեր չպետք է լինեն նոր կառավարության մեջ՝ Ծառուկյանն ասել է. «Կառավարությունում չպետք է լինեն այն մարդիկ, ովքեր այսքան տարի քաղաքականությունը ծառայեցրել են որպես բիզնես անձնական շահերի համար»: «Ծառուկյան» դաշինքը մայիսի 8-ի ընտրություններում պաշտպանում է Փաշինյանի թեկնածությունը վարչապետի ընտրություններում:«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |