Փաշինյան. Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ![]() 8 մայիսի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ընթանում է օրենքի ուժով հրավիրված հատուկ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ վարչապետի ընտրությունը: Առաջադրված է միայն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Իր ելույթում խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ: «Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ անդամ՝ ավելի ամուր դարձնելով գործակցությունը: ՌԴ հետ հարաբերությունների զարգացումը մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է: ՌԴ հետ ռազմական գործակցությունը դիտարկում ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն», - ասել է Փաշինյանը: Նա հավելել է նաև, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵՏՄ անդամ, իսկ նոր կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերն այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Իր ելույթը Փաշինյանը սկսեց Շուշիի ազատագրման տարեդարձը շնորհավորելով՝ նշելով, որ Հայաստանի «թավշյա» հեղափոխության հաղթանակն էլ պետք է արձանագրվի հենց այսօր: Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |