Արամ Ա-ն՝ Փաշինյանին. Ժողովուրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է և ծանր պարտականություն 8 մայիսի 2018 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս ստանձնում է այդ հույժ պատասխանատու պաշտոնը պատմության վճռորոշ պահի: «Մենք մոտիկից հետևեցինք Ձեր առաջնորդությամբ տեղի ունեցած ժողովրդական շարժմանը և Հայրենիքում արդարություն հաստատելու Ձեր խոստմանը: Գնահատեցինք Ձեզ, երբ ժողովրդին հեռու պահեցին բռնարարքներից ու արյունահեղությունից և սիրո ու համախոհության ոգին դարձրեցիք ժողովրդական շարժման մղիչ ուժը»,-ասվում է կաթողիկոսի ուղերձում: Ուղերձում ասվում է նաև, որ ժողովուրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է և միաժամանկ՝ ծանր պարտականություն: «Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք՝ բարոյական արժեքներն ու մարդու իրավունքները ամուր պահպանելով: Մեր սպասումն է, որ հայրենիքի ժողովրդի, Արցախի և հայ ազգի գերագույն շահն ու ձգտումները քաղաքական նկատառաումներից վեր դասեք և մեկ հայրենիք ու մեկ ազգ սկզբունքը Հայաստան-Սփյուռք գործակցությանը նոր ծավալ ու որակ տա»,-ասվում է ուղերձում: Արամ Առաջինն իր զորակցությունն է հայտնել Փաշինյանին և նրա կառավարությանը՝ նշելով, որ միշտ գործուն մասնակիցն է լինելու հայրենաշինության առաքելությանը։ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |