Փաշինյանը կմասնակցի ԵՏՄ մայիսի 14-ի գագաթնաժողովին![]() 8 մայիսի 2018 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթնաժողովին: Նա հավելել է, որ հուսով է, որ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովում: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: «Հուսով եմ, որ երկկողմ հանդիպում տեղի կունենա, իսկ ԵՏՄ գագաթնաժողովին անպայման եմ մասնակցելու»,-ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան: Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ ակնկալում են, որ Հայաստանը կմասնակցի ԵՏՄ մայիսյան գագաթնաժողովին՝ հուսալով, որ միջոցառման շրջանակներում կկայանա նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների երկկողմ հանդիպումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |