Վարչապետի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պաշտոնանկ են արվել 8 մայիսի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Կարեն Կարապետյանը, մինչ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների վայր դնելը, պաշտոնանկությունների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել: Մասնավորապես, Կարապետյանի ստորագրած հրամանագրերով,Ալեքսան Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից: Վլադիմիր Հակոբյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ, Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից, Վահե Ստեփանյանն էլ՝ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը ևսազատվել է զբաղեցրած պաշտոնից: Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը: ԱԺ հատուկ նիստի արդյունքով, ձայների 59 կողմ ու 42 դեմ հարաբերակցությամբ մայիսի 8-ին վարչապետի պաշտոնումընտրվեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը 7-օրյա ժամկետում պետք է նոր կառավարություն ձևավորի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |