Մխիթարյան․ Խաղաղ շարժմամբ ամբողջ աշխարհին ցույց տվեցինք՝ ինչպես լսելի դարձնել ժողովրդի ձայնը![]() 8 մայիսի 2018 - 23:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաննանդրադարձել է երևանյան իրադարձություններին։ Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է․ «Այսօր ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում ժողովրդիս համար: Ամբողջ Հայաստանում մի քանի շաբաթ տևած խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը: Մաղթում եմ Հայաստանին լինել մի վայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա լավագույն հնարավորությունները՝ իր երազանքներն իրականացնելու համար։ Կեցցես, Հայ ժողովուրդ™», - գրել է ֆուտբոլիստը։ ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |